Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 11:00 17-06-2022

Ճիշտն ասած՝ Հայաստանը, Արցախը ինձ այս պահին չեն հետաքրքրում, ես ունեմ ավելի կարևոր՝ օրվա հացի, ուտելու խնդիր․ քաղաքացի

«Ճիշտն ասած՝ Հայաստանը Արցախը ու մնացած բաները ինձ այս պահին չեն հետաքրքրում, որովհետև ես ավելի կարևոր հարց ունեմ՝ հաց ուտելու։ Թող լինի անկախ, բայց մինչև այդ Քոչարյանն ի՞նչ էր արել, որ անկախ չէր։ Այսօր մեր փողերը ուտում են, նորից կռիվ են անում, որ փող ուտեն, թող գնան, Ղարաբաղը սարքեն, անկախ լինեն»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի, ով երկար տարիներ է, ինչ ապրում է վարձակալությամբ, իսկ տան վարձակալը տունը ավելի բարձր գնով վարձակալության հանձնելու պատճառով ընտանիքին հանում է տնից։

«2005թ․-ին Քոչարյանը պետական կարիքների համար իմ տնից ինձ վռնդեց։ Ես 16 տարի է՝ մինչև օրս վարձով եմ ապրում, հիմա էլ տանտերն է գալիս՝ փողը թանկացնի։ Ինձ համար տարբերությունը ո՞րն է՝ Ղարաբաղը կտա՞ն, թե՞ չեն տա։ Ես էլ հող չունեմ, ես էլ տուն չունեմ, հետո ի՞նչ, որ ապրում եմ Հայաստանում»,- ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի