Մամուլ 4 տարի առաջ - 08:39 17-06-2022

Փաշինյանի՝ ֆուտբոլի մասին միտքը ծիծաղ է առաջացրել դահլիճում. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Ուշագրավ է եղել հատկապես վարչապետի՝ այդ օրը արտահայտած մտքերից մեկը։ Նա, մասնավորապես, ասել է. «Մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետեւյալ նպատակը. ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»: Հատկապես վերջին պարտությունների ֆոնին այս հայտարարությունից հետո ներկաները տարակուսել են, մի քանիսը միայն ծափ են տվել, մյուսներն էլ չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը եւ զարմացել են, որ վարչապետն այսքան կտրված է եղել իրականությունից:
Սակայն սա ոչ թե վարչապետի մեղավորությունն է միայն, այլ նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, որը դեռ հավատում է, թե ինքը եւ ֆեդերացիան աշխատանք են անում: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը, որը ներկա էր երեկվա միջոցառմանը, քմծիծաղով նշեց՝ եթե այս տեմպերով գնա, 2050թ.-ին Հայաստանը ֆուտբոլ էլ չի ունենա: Բանն այն է, որ նույնիսկ ֆուտբոլի ակադեմիայում, որը գործում է ֆեդերացիայի ղեկավարության ներքո, նորմալ պարապմունքներ չեն անում, նույնիսկ աթլետիկայի վազքուղի չունեն: Եվ այս պարագայում Փաշինյանը խոսում է չեմպիոն դառնալու մասին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան