Արտաքին 4 տարի առաջ - 15:59 16-06-2022

Ռուսական զորքերը բախվում են գրավված տարածքների բնակիչների դիմադրությանը. ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հունիսի 15-ին թողարկել է ամփոփագիր, որում նշում է, որ վերջին օրերին ռուսական զորքերը շարունակել են կենտրոնանալ պաշտպանական գործողությունների վրա՝ Ուկրաինայի հարավում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից պոտենցիալ հակագրոհներին նախապատրաստվելու շրջանակներում:

Ինչպես հաղորդվում է, Զապորոժիեի մարզի գրավված հատվածում ռուսներն իրականացնում են հավելյալ վերախմբավորում. ամրապնդում են իրենց դիրքերը Դնեպրորուդնիում Ղրիմի տեխնիկայով և վերախմբավորվում են Վասիլևկայի շրջանում՝ աջակցելու համար Վասիլևկա-Օրեխովո-Գուլյաիպոլի գծում գործողություններին:

«Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական զորքերը Մելիտոպոլում լրացուցիչ տեղակայել են ռադիոէլեկտրոնային պայքարի համալիր, ինչը, հավանաբար, կնպաստի Զապորոժիեում նրանց պաշտպանական ներկայությանը և կհակազդի շարունակվող պարտիզանական գործողություններին»,- ասվում է ամփոփագրում:

Ինչպես նշում է ինստիտուտը, ռուսական իշխանությունները շարունակում են դժվարությունների բախվել օկուպացված տարածքներում իրենց ծրագրերի իրագործման հարցում։

Այսպես. հունիսի 9-ին և 11-ին Մարիուպոլում անհայտ ուկրաինացի պարտիզանները հետապնդել են ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին։

Օկուպացված Բերդյանսկում դպրոցների բացումը դժվարանում է ուկրաինացի ուսուցիչների դիմադրության պատճառով, որոնք հրաժարվում են դասավանդել ռուսական ծրագրերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան