Ներքին 2 տարի առաջ - 23:55 28-08-2024

Միակ ուղին երկիրն ու ժողովրդին համապարփակ ինքնապաշտպանությանն ու դիմադրությանը նախապատրաստելն է

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հրադադարի խախտումներում հայկական կողմին կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, Բաքուն փորձում է լուծել մի քանի խնդիր։ Նախ, այդ հայտարարությունները ճնշման և ահաբեկման միջոց են՝ կորզելու համար ՀՀ-ից նորանոր զիջումներ։ Երկրորդ, դրանք տեղեկատվական դաշտում հող են նախապատրաստում ՀՀ-ին նոր հարվածներ հասցնելու համար, երբ հարմար պահն ու առիթը ներկայանան։ Երրորդ, Ալիևը ձգտում է Ադրբեջանում պատերազմական տրամադրությունները վառ պահել և այդպիսով թույլ չտալ ինչ-ինչ ներքին խլրտումներ։

Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» հայատյաց և ցեղասպանական քաղաքականություն վարող թշնամու հետ պատրանք է։ Մեր ժողովուրդը չպետք է գեթ մեկ ակնթարթ հավատ ընծայի այդ թղթին, եթե անգամ այն ստորագրվի ու վավերացվի։ Ալիևը բազմիցս է ապացուցել, որ ինքը թքած ունի բոլոր տեսակի բանակցությունների և համաձայնությունների վրա։ Միջնորդներն էլ ի դեմս ՌԴ-ի և Արևմուտքի հակված չեն զսպել Բաքվի ծավալապաշտական հավակնություններն ու ֆաշիստական հռետորաբանությունը։

Միակ ուղին երկիրն ու ժողովրդին համապարփակ ինքնապաշտպանությանն ու դիմադրությանը նախապատրաստելն է, ինչը ներկա իշխանությունը սկզբունքորեն հրաժարվում է կատարել՝ փոխարինելով երկրի պաշտպանունակությանն ուղղված ամենօրյա քրտնաջան աշխատանքը հեծանվավազքերով, գարեջրի և գինու անվերջ ու անիմաստ փառատոններով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան