Մամուլ 4 տարի առաջ - 08:35 16-06-2022

Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում, բայց նրանք զգուշացվել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ավարտվեց ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանը, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ խորհրդարանում նիստեր այլեւս չեն լինելու։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական խմբակցության ներկայացուցիչներին արդեն զգուշացրել են չշտապել երկրից հեռանալու հարցում, չկազմել հանգստի պլաններ, քանի որ հուլիսին եւս դեռ արտահերթ նիստեր կլինեն:Բազմաթիվ հարցեր կան, որոնք կուտակվել են եւ պետք է քննարկվեն։ Հետաքրքիր է, որ խորհրդարանում արդեն իսկ ճամպրուկային տրամադրություններ են՝ չնայած այդ զգուշացումներին։
Օրինակ՝ երեկ ՔՊ-ականները պասիվ էին բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ, իսկ կառավարության հետ հարցուպատասխանի համար հերթագրվել էր ընդամենը չորս պատգամավոր։ Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում. շատ են հոգնել ու հյուծվել:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող