Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 10:11 15-06-2022

Իրենք իմ ապրուստը կապահովե՞ն, թե՞ միայն օրենք են հանում, ու վերջ․ վաճառականները՝ փողոցային առևտրի արգելքի մասին

Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել նոր օրինագիծ, որով փողոցում չթույլատրվող տեղերում վաճառվող ապրանքը կբռնագրավվի: «Բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ քաղաքային իշխանությունը պայքարում է տարիներ շարունակ: 2019-2022թթ. կազմվել է 3583 արձանագրություն՝ 80,000,000 դրամ տուգանքի չափով, բայց վճարվել կեսից էլ քիչը»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է, որ քաղաքապետարանն օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն ժամեր անց առևտրականները կրկին փողոց են դուրս գալիս: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն միջոցն է:

Այս օրինագշի մասին Oragir.news-ը զրուցեց չթույլատրվող տեղերում առևտուր իրականացնող մարդկանց հետ, ովքեր դժգոհություն հայտնեցին նոր օրինագծից՝ պատճառաբանելով, որ իրենց էլ հաճելի չէ փողոցում առևտուր անել, ուղղակի այլ ելք չունեն, իրենց ապրուստի մինիմալ միջոցներն են ապահովվում այդ գործով։ «Ինչի՞ համար են ուզում առգրավվեն, ի՞նչ հիմքով, իմ ապրելակերպը սա է, ես թոշակառու մարդ եմ, տան վարձ եմ տալիս, վարձով եմ ապրում, սրանով եմ գոյատևում, որ գան վերցնեն, իրենք իմ ապրելակերպը կապահովե՞ն, թե՞ միայն օրենք են հանում, ու վերջ։ Քանի՞ բոմժ կա փողոցներում, բոմժերի թիվն են ուզում ավելացնել։ Գնում եմ աշխատանքի ընդունվելու, ուզում եմ պահակություն անել, ասում են՝ տարիքդ մեծ է, բա ինչո՞վ ապրեմ։ Ինձ հացի փող կտա՞ն, եթե կտան, այսօրվանից չեմ վաճառի։ Կուշտը չգիտի՝ սովածի ղադրը, թող սկզբից մտածեն այս մարդկանց մասին, նոր օրենք հանեն»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում