Մամուլ 4 տարի առաջ - 08:37 15-06-2022

«Սև հովազը» նոր ծրագրով հանդես կգա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Սեւ հովազ» ջոկատը՝ իր հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի գլխավորությամբ, ապրիլի վերջին անժամկետ նստացույց էր սկսել Ազատության հրապարակում։ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտնի հայտարարություններից հետո «Սեւ հովազի» տղաներն առաջինն էին, որ դուրս եկան փողոց՝ պայքարի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, հիշեցնենք, զոհվեց նախ Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք ստացավ գլխի շրջանում, ինչից հոկտեմբերի 17-ին մահացավ։ Սերոբ Գասպարյանից հետաքրքրվեցինք «Սեւ հովազի» առաջիկա քայլերի մասին, մասնավորապես՝ ինչու են լռում, նստացույցն ինչու դադարեցրին, արդյո՞ք դադարեցրել են պայքարը։
«Ժամանակավոր դադարեցրել ենք նստացույցը, բայց պայքարը չի դադարել ու չի դադարելու։ Ինչպես միշտ, իրական պայքարը սառեցնելու դուրս եկան մարդիկ, ովքեր մի քանի անգամ դուրս եկան փողոց եւ հուսախաբ արեցին ժողովրդին, իսկ մենք մեր մարտավարությունը փոխել ենք եւ մի փոքր ուշ հանդես կգանք նոր ծրագրով, որը կլինի ազգային գաղափարախոսության հաղթանակը»,- ասաց Սերոբ Գասպարյանը։
Ի՞նչ պայքարի մասին է խոսքը, կրկին փողոցայի՞ն, միայն իրենց ջոկա՞տն է լինելու, թե՞ այլ ուժեր եւս ներգրավված կլինեն։ «Աստծուց ու ժամանակից եկեք առաջ չանցնենք։ Կգա օրը, կիմանաք։ Միայն կարող եմ ասել, որ հզոր համախմբում է տեղի ունենում»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան