Ներքին 4 տարի առաջ - 19:44 14-06-2022

Նշվել է վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հունիսի 13-ին նշվել է վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից: Հաղորդում է Aliq Media-ն։

Ընդունելության ու համերգին ներկա են գտնվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալին, Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն, խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սոզար Սուբարին, այլ քաղաքական ու հասարակական գործիչներ, հոգևորականներ, հայտնի հյուրեր ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից:

Բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, որն ողջունել է հյուրերին, խոսել վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների կարևորության մասին:
«Երկու ժողովուրդներն էլ բազմադարյա պատմության ընթացքում անցել են բազմաթիվ փորձությունների միջով, սակայն մեզ միավորում է պատմությունը, կրոնը, մշակույթը և այլ բազմաթիվ օրինակներ: Անկախությունից ի վեր Հայաստանն ու Վրաստանը զարգացրել են փոխըմբռնման և ընդհանուր շահի վրա հիմնված հարաբերությունները»,- նշել է Սադոյանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»