Ներքին 4 տարի առաջ - 09:11 14-06-2022

Սեդրակյաններին պատկանող ընկերությունը Ոստիկանության 3 մլն դոլարանոց տենդեր է շահել

Մհեր Սեդրակյանի անվան հետ կապվող «Բիդեք ՍՊԸ»-ն հաղթել է ոստիկանության կողմից հայտարարված մրցույթը, որի ընդհանուր արժեքը 1 մլրդ 275 միլիոն դրամ է՝ 3 մլն դոլարից ավելի։

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացնի ոստիկանության՝ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Խորենացի 158 հասցեում տեղակայված շենք-շինությունների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ 150 օրվա ընթացքում։

Մամուլը, հիշեցնենք, գրել է, որ «Բիդեք ՍՊԸ»-ի 100 բաժնեմասերի նախկին սեփականատեր Գառնիկ Ավետիսյանը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի մտերիմ ընկերն է, վերջինս Սեդրակյանին ուղեկցում էր արտերկրյա ուղևորությունների ժամանակ։ Մամուլը գրել էր նաև, որ իրականում ընկերությունը պատկանում է Մհեր Սեդրակյանին, բայց գրանցված է ընկերոջ անունով։ 2019 թվականին, ի դեպ, «Բիդեք» ՍՊԸ-ն և Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, 2019թ. հունվարի 16-ին դիմում են ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` հայտնելով, որ Դավիթ Սեդրակյանը ցանկանում է ձեռք բերել Գառնիկ Ավետիսյանին 100 տոկոսով պատկանող «Բիդեք» ընկերության կանոնադրական կապիտալի 75 տոկոս բաժնեմասը, ինչը և թույլատրվել է ՏՄՊՊՀ-ի կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան