Արտաքին 4 տարի առաջ - 17:02 05-11-2021

Ջեֆ Բեզոսի ընկերությունը պարտվել է NASA-ի՝ 2,89 մլրդ դոլարանոց պայմանագրի գործով դատը

Դատարանը մերժել է Ջեֆ Բեզոսի հիմնադրած Blue Origin ընկերության հայցը, որը փորձում էր հասնել Իլոն Մասկի SpaceX-ի հետ NASA-ի պայմանագրի վերանայմանը։ Այս մասին Twitter-ում հայտնել է ինքը՝ Բեզոսը։

«Այն լուծումը չէ, որը մենք ցանկանում էինք, բայց մենք հարգում ենք դատարանի դիրքորոշումը և NASA-ին ու SpaceX-ին մաղթում ենք հաջողություններ պայմանագրի կատարման հարցում»,- գրել է միլիարդատերը։

Ի դեպ, պայմանագրի արժեքը, որը փորձում էր ձեռք բերել Blue Origin-ը, կազմում է 2,89 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ օգոստոսին Blue Origin-ը NASA-ին մեղադրել էր մրցույթի ժամանակ իր առաջարկների «ապօրինի և ոչ պատշաճ գնահատման» մեջ։ Խոսքը լուսնային մոդուլի կառուցման մասին է, որը տիեզերական գործակալությունը որոշել է «տալ Իլոն Մասկի ձեռքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»