Ներքին 4 տարի առաջ - 18:37 10-06-2022

Վեհափառ Հայրապետը հավատում է նրա ազնվությանը.Մայր Աթոռի արձագանքը՝ կաթողիկոսի եղբոր որդու կաշառք վերցնելու մասին

Ձերբակալվել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր որդին է։

Բանն այն է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել առ այն, որ Ներսիսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ Իսկ 2022թ․ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Քննիչի որոշումների հիման վրա այսօր բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Oragir.news-ը կապ հաստատեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի հետ՝ հարցնելով, թե ինչ դիրքորոշում ունի Մայր աթոռը դեպքի մասին։ Վերջինս պատասխանեց. «Կորյուն Ներսիսյանը հավատավոր անձնավորություն է, որը ծառայության ընթացքում պարկեշտ կատարել է իր պարտականությունները։ Վեհափառ Հայրապետը հավատում է Կ․ Ներսիսյանի ազնվությանը և լիահույս է, որ անհրաժեշտ քննությամբ ամենը կհստակեցվի, և այս թյուրիմացությունը կհարթվի։ Այլ լուսաբանությունների համար հարկ է դիմել փաստաբաններին և պետք չէ շահարկել խնդիրը»։

Հիշեցնենք, որ նախկինում կաթողիկոսի եղբորորդին Արմավիրի մարզի դատախազության դատախազն է եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ