Մամուլ 4 տարի առաջ - 08:18 10-06-2022

«Լաչինի միջանցքը» ազատագրված է․ պատգամավորները կատարելագործել են վազելու ունակությունները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Խորհրդարանի հին մասնաշենքը նորին կապող միջանցքը, որին լրագրողական հանրույթը «Լաչինի միջանցք» անվանումն է տվել, երեկ ազատագրված էր ՊՊԾ աշխատակիցներից եւ բաց էր լրագրողների համար։ Այստեղ օգոստոսից, երբ սկսվեցին խորհրդարանի աշխատանքները, ՊՊԾ ծառայողները հսկողություն էին իրականացնում, որպեսզի, ԱԺ ղեկավարության որոշման համաձայն, լրագրողների տեղաշարժը սահմանափակեին, եւ նրանք չկարողանային անցնել այդ միջանցքով, անցանկալի հարցեր տալ իրենց կիսագրագետ պատգամավորներին։ Թե ինչու էին երեկ բացել, դժվար է ասել։ Գուցե պատճառն այն է, որ իրենց պատգամավորներն այս ընթացքում արդեն կատարելագործել են վազելու ունակությունները, եւ լրագրողներից ճողոպրելն այլեւս բարդ չէ նրանց համար։
Քանի դեռ միջանցքը փակ էր, նրանք ստիպված էին ճողոպրել ընդամենը 5-10 մետր տարածք՝ լրագրողների թակարդը չընկնելու համար, հիմա այդ տարածքը, ինչպես պատերազմից հետո մեր բնագծերը, եռապատկվել, քառապատկվել է, սակայն իրենք են ճարպկացել։ Օրինակ, Լենա Նազարյանը, երեկ դահլիճից դուրս գալով, եղնիկի արագությամբ վազում էր, որ չհայտնվի լրագրողների աքցանի մեջ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»