Ներքին 4 տարի առաջ - 21:48 09-06-2022

Սփյուռում դեմ ենք կանգնելու նրան, ով փորձեց մեր հայրենիքի մեկ մասնիկը խլել ու տալ ուրիշին․ Ռոբերտ Մարգարյան

Հիմնականում 3 խումբ է այսօր պաշտպանում Զարեհ Սինանյանին ու դատապարտում է նախօրեին Լոս Անջելեսում ակցիա իրականացրածներին հայերին։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում իրականացված ակցիայի ընթացքում ասաց Լոս Անջելեսից ժամանած Ռոբերտ Մարգարյանը՝ անդրադառնալով նախօրեին հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների կողմից բոյկոտելուն։

«Առաջինը՝ Լոս Անջելեսի ազերի համայնքն է, որը կարծես մի տեսակ վատ է զգացել, որ իրենց ներկայացնող ներկայացուցչին վատ են դիմավորել Լոս Անջելեսում, երկրորդը՝ մի այսպես կոչված երաժիշտ է, որը 2018 թ-ին ձեզ հայրենասիրության դասեր էր տալիս, իսկ այսօր նույն այդ ակցիան պաշտպանած կնոջը՝ արցախցի մեր հայրենակցուհուն, սեռային բնույթի հայհոյանք էր ուղղում։ Երրորդ խումբը ինչ-որ հեռուստաընկերություն է, որը դարձել է զարեհսինանյանների ու նրա նման մերժվածների կուսակցություներից հեռացվածների խոսափողը։ Հին ասացվածք կա․ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»։ Նայելով այդ մարդկանց՝ կարելի է պատկերացում կազմել, թե ով է այսօրվա իշխանությունը»։

Նա ընդգծեց, որ չէր մասնակցի հանրահավաքին, եթե այնտեղ սոցիալ-տնտեսական ինչ-որ պատճառով հավաքված լինեին մարդիկ․ «Ես այստեղ եմ, քանի որ վտանգված է հայրենիքը, իսկ այդ հայրենիքը միայն ձերը չի սիրելիներ, նաև իմն է։ Ես ՀՀ քաղաքացի չեմ, բայց ես հայ ժողովրդի մեկ անդամն եմ ու ինձ պես նաև բոլոր սփյուռքահայերը, որ ապրում են Սփյուռքի տարբեր հատվածներում, հայ ժողովրդի մեկ մասնիկն են և իրավունք ունեն արտահայտելու իրենց տեսակետը։ Հայրենիքը մեզ համար սկսվում է Արցախից, հասնում է այստեղ ու շարունակվում մինչև Արևմտյան Հայաստան, ու ով փորձեց մեր հայրենիքի մեկ մասնիկը խլել ու տալ ուրիշին, մենք Սփյուռում նրան դեմ ենք կանգնելու»։

Նա ընդգծեց, որ Սփյուռքում երկու կարմիր գիծ կա՝ Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունը ու այն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով