Արտաքին 4 տարի առաջ - 14:49 09-06-2022

Եվրախորհրդարանում քննարկել են Վրաստանում լրատվամիջոցների ազատության և  Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների հարցը

Եվրախորհրդարանում չորեքշաբթի օրը տեղի են ունեցել քննարկումներ՝ նվիրված Վրաստանում լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանը։

Եվրախորհրդարանականները աջակցել են ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը՝ նշելով, որ այս գործընթացում հիմնական խոչընդոտող գործոններն են խոսքի ազատության դեմ պայքարը, բարեփոխումների բացակայությունը և օլիգարխիկ կառավարումը։ Բրյուսելում բարձր ամբիոնից առաջին անգամ կոչեր են հնչել Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, նշում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Վրաստանի եվրոպական ուղուն աջակցելու համար կարևոր է պատժամիջոցներ սահմանել օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ վրացական քաղաքականության և տնտեսության մեջ նրա ապակառուցողական դերի համար։ Մենք՝ որպես Վրաստանի բարեկամներ, չենք կանգնի մի կողմ, երբ Վրաստանում լրատվամիջոցները թուլանում են, իսկ ժողովրդավարությունը նահանջում է»,- քննարկումների ժամանակ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրի դեմ պատժամիջոցների հարցում իր դիրքորոշումն է հայտնել նաև եվրախորհրդարանական Մարկետա Գրեգորովան։

«Ես ուղղակի ուզում եմ անձնական հայտարարություն անել Վրաստանի մասին. ես կարծում եմ, որ Բիձինա Իվանիշվիլին օլիգարխ է, մենք կարող ենք ապացույցներ գտնել Կրեմլի հետ նրա կապերի մասին, և ապագայում հավանաբար նրա դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն կլինի»,- հայտարարել է Գրեգորովան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի