Արտաքին 4 տարի առաջ - 10:18 28-05-2022

Credit Suisse-ը շարունակում է ձգձգել Իվանիշվիլիի բանկային գործարքները


Միլիարդատեր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բանկային գործառնությունները դեռևս ձգձգվում են շվեյցարական Credit Suisse բանկի կողմից։ Այս մասին ասվում է Cision PR ընկերության հայտարարության մեջ, որը ներկայացնում է Իվանիշվիլիի շահերը, գրում է SOVA-ն։

Հաղորդագրության համաձայն՝ գործարքներ իրականացնելու հանձնարարականներ ստանալուց անցել է 45 օր, սակայն «[բանկային] հանձնակատարը շարունակում է անտեսել շահառուների նկատմամբ ստանձնած պարտավորությունները»։

«Ապրիլի 11-ին շահառուն պահանջել է տրամադրել գումարը, ապրիլի 13-ին հանձնակատարը կասկածի տակ է դրել հանձնման նպատակը։ Ապրիլի 14-ին նա ստացել է ողջ տեղեկատվությունը, սակայն ապրիլի 20-ին լրացուցիչ տեղեկություններ է պահանջել, այդ թվում՝ փաստաթղթեր, ստորագրողների մասին տեղեկություններ։ 2022 թվականի մայիսի 5-ին հանձնակատարը հաստատել է, որ ներկայացված տեղեկատվությունը բավարար է և նշել, որ փաստաթղթերի նախագծերը պատրաստվել են ստորագրության, սակայն մայիսի 19-ին կրկին հետաձգել է գործընթացը և պահանջել տեղեկատվություն, որն արդեն տրամադրվել է ապրիլի 13-ին»,- ասված է հայտարարության մեջ։
Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Credit Suisse-ը փորձում է միջամտել շահառուների ջանքերին՝ բացահայտելու ճշմարտությունը առաջին դատական վեճի հարցով (բանկի և Իվանիշվիլիի միջև դատավարությունը դեռ շարունակվում է Սինգապուրում) և վերադարձնելու յուրացված միջոցները։

«Այս ընթացակարգը խախտում է բանկային գործունեության բոլոր սահմանված չափանիշները և դեպի քաղաքական դաշտ տանող մտահոգիչ էսկալացիա է։ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ ակնարկն աննախադեպ է, քաղաքական ճնշումը ոչ մի կերպ արդարացված չէ»,- ասել են օլիգարխի PR ընկերությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի