Մամուլ 4 տարի առաջ - 08:29 09-06-2022

Մաքսայինի մոտ 10 աշխատակից ազատվել է աշխատանքից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՊԵԿ մաքսային տերմինալների 54 աշխատակիցները, որոնք բողոք-նամակ էին հղել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի դեմ՝ պահանջելով հերքել կամ ներողություն խնդրել «Հրապարակին» տված հարցազրույցում ասածների համար, իսկ նա ասել էր, թե իրենք 5-10 հազար դրամով «շնորհակալություններ» են ընդունում, նամակի պատասխանը չեն ստացել։
Սակայն այն ստորագրողների մի մասը դիմում է գրել ու ազատվել։ Մեկը ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողումային բաժնի պետ Թաթուլ Մարանյանն է, որն առաջինն էր ստորագրել եւ ազատվել է «սեփական դիմումի համաձայն»։ Նա մեզ ասաց․ «Նամակի պատասխանը չի եկել, ես էլ, իմ դիմումի համաձայն, դուրս եմ եկել էդ համակարգից։ Հիմա ազատ, հանգիստ ման եմ գալիս, կյանքն եմ վայելում»։
Նա նշեց, որ իր հետ միասին ազատման դիմում են գրել ու համակարգից դուրս եկել ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը ու եւս մոտ տասը հոգի։ Իրենց հեռանալն ու Շուշանիկի հեռացումը փոխկապակցվա՞ծ էին։ «Չեմ կարող ասել, չգիտեմ։ Ես դիմումս գրել եմ, ուզում եմ իմ ներվերի հաշվին հանգիստ, խախանդ ապրել, որովհետեւ չեն գնահատում, չի կարելի էդպես։ Էդքան բան»,- նեղսրտած ասաց նախկին պաշտոնյան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով