Մամուլ 4 տարի առաջ - 08:22 09-06-2022

Ինչ առաքելությամբ է Փաշինյանը Մարուքյանին գործուղել Արցախ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին երեկ գործուղել է Արցախ՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու։ Սակայն տեղեկացանք, որ ԱՀ ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարություն», Հայ հեղափոխական դաշնակցություն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցություն, համատեղ քննարկել են հարցը եւ մերժել Փաշինյանի բանագնացի հետ հանդիպելու խնդրանքը։ Նա հանդիպել է իշխող «Ազատ հայրենիք» եւ Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունների պատգամավորների հետ։


Որոշ տեղեկություններով, Մարուքյանի՝ ընդդիմադիրների հետ հանդիպելու նպատակը եղել է այն, որ փոխանցի Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականության ոչ հրապարակային մեսիջները եւ դրվագները։ Այն, որ մեծ ջանքերի արդյունքում Փաշինյանին հաջողվել է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել ապագային, երբ կավարտվեն հայ-ադրբեջանական սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։ Իշխանականները կարծում են, որ սահմանազատումը երկար տարիների հարց է, ուստի այս հետաձգումն իրենց հաղթանակն են համարում։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան