Մամուլ 4 տարի առաջ - 08:05 07-06-2022

Հանրային դժգոհությունները որքան ավելանում են, այնքան կառավարությունն «առատաձեռն» է դառնում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հանրային դժգոհությունները որքան ավելանում են, այնքան կառավարությունն «առատաձեռն» է դառնում։ Շաբաթներ առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց ուսուցիչների աշխատավարձերի իբրեւ թե բարձրացման մասին։ Իսկ շատ չանցած պարզվեց, որ խոսքն ատեստավորումը գերազանց անցածների մասին է, որոնց թիվը ներկայումս կարելի է մեկ ձեռքի վրա հաշվել, եւ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում պարզապես չկա։ Հիմա էլ դատավորների աշխատավարձն են ավելացնում՝ կառավարությունն առաջարկում է վճռաբեկ դատարանի դատավորների համար սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:
Փաշինյանը թերեւս փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը դատական համակարգում՝ փողով փակելով անհնազանդ դատավորների բերանները։ Նախագիծը երկու օրից կընդունվի ԱԺ արտահերթ նիստում։ Սրանով պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն 346 հազար դրամի լրացուցիչ միջոցներ կհատկացվեն դատական համակարգին։ Ինչպեսեւ սպասվում էր, իշխանությունը մինչեւ նստաշրջանի փակումը՝ հունիսի կեսերը, արտահերթ նիստեր կգումարի եւ կյանքի կկոչի աղմկահարույց նախագծեր։ Հունիսի 9-ի արտահերթի օրակարգում է նաեւ համայնքների հերթական խոշորացման նախագիծը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան