Սպորտ 4 տարի առաջ - 22:22 06-06-2022

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Ֆրանսիայի Մ-21 ընտրանուն

Ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց։

H խմբի 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ պարտվեց Ֆրանսիայի տարիքակից հավաքականին։ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում հայ ֆուտբոլիստները պարտվեցին 1։4 հաշվով։

Հանդիպման 21-րդ րոպեին Էնցո լե Ֆեն բացել է հաշիվը, իսկ 66-րդ րոպեին Ամին Գուրին հստակ է իրացրել 11-մետրանոցը՝ կրկնապատկելով հաշիվը։

69-րդ րոպեին փայլուն անցումներից հետո գոլի հեղինակ է դարձել Ժիրայր Շաղոյանը։ Գոլի տեսանյութը՝ այստեղ։

76-րդ րոպեին Լե Ֆեն դուբլ է ձևակերպել, իսկ նախավերջին՝ 89-րդ րոպեին Մալո Գուստոն դրել է խաղի վերջակետը, 4։1՝ հօգուտ ֆրանսիացիների։

Ռաֆայել Նազարյանի գլխավորած Հայաստանի Մ-21 հավաքականը 3 միավորով եզրափակում է խումբը։ Թիմն ընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 12-ին՝ հյուրընկալելով Ուկրաինայի երիտասարդական հավաքականին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»