Սպորտ 4 տարի առաջ - 01:01 28-09-2022

Հայաստանի հավաքականը, բնականաբար, պարտվեց Իռլանդիայի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում։

B լիգայի 3-րդ խմբում մեր ազգային թիմը պարտվեց 6-րդ տուրում։ Դուբլինում Իռլանդիայի հավաքականը հյուրընկալել էր Հայաստանի ընտրանուն. տանտերերը հաղթեցին 3։2 հաշվով։

Հանդիպման 18-րդ և 52-րդ րոպեներին գոլերի շնորհիվ իռլանդացիներն առջևում էին հաշվի մեջ 2։0 հաշվով։

Ամեն ինչ գլխիվայր շրջվեց 71-րդ րոպեին, երբ Արտակ Դաշյանը հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Ընդամենը 2 րոպե անց Էդուարդ Սպերցյանը նաև հավասարեցրեց հաշիվը։

Խաղի հիմնական ժամանակի նախավերջին րոպեին մեր տուգանային հավաքականում գնդակը դիպավ Արտակ Դաշյանի ձեռքին։ Մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11-մետրանոց։ Հովհաննես Համբարձումյանը և Արտակ Դաշյանը չզսպեցին իրենց հույզերը և հեռացվեցին խաղադաշտից։ 11-մետրանոցը Բրեդին հստակ իրացրեց՝ հաղթանակ պարգևելով Իռլանդիային։

Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի հավաքականը պարտության պատճառով լքում է B խումբը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով