Ավելին 4 տարի առաջ - 20:58 06-06-2022

Որո՞նք են երեխաների համար վնասակար մթերքներն ըստ սննդաբանների

Օրական մի քանի գդալ շաքարավազը չորսից վեց ժամով նվազեցնում է երեխայի իմունիտետը, Lenta.Ru-ին ասել է սննդաբան Օլգա Իլյիչևան։
Ըստ մասնագետի՝ շաքարավազը համարվում է երեխաների սննդակարգի ամենավնասակար մթերքը։ Որքան շատ են սննդակարգում հրուշակեղենը, քաղցր գազավորված ըմպելիքը և շաքար պարունակող մթերքները, այնքան ավելի շատ է տուժում երեխայի իմունիտետը։ Երեխայի օրգանիզմը դառնում է ավելի զգայուն վիրուսների և վարակների նկատմամբ։

«Երեխայի վրա բացասական ազդեցության առումով երկրորդ տեղում մրգահյութերն են։ Օրինակ, մեկ բաժակ խաղողի հյութը պարունակում է մոտավորապես 30 գրամ կամ երեք ճաշի գդալ շաքար: Արյան շաքարի մակարդակի կտրուկ աճն առաջացնում է ինսուլինի արտազատում, նախ երեխայի մոտ առաջանում է հիպերգրգռվածություն, իսկ արյան շաքարի կտրուկ անկումից հետո՝ հոգնածություն և դյուրագրգռություն»,- նշում է սննդաբանը։

Երեխաների համար վնասակար մթերքների թվում փորձագետը նշել է նաև ջնարակապատ կաթնաշոռային պանրիկները։ Շաքարն ու ավելորդ ճարպը խանգարում են կալցիումի յուրացմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»