Ավելին 4 տարի առաջ - 09:48 23-10-2021

Մթերքներն աշխարհում կշարունակեն թանկանալ․ Bloomberg

Ամբողջ աշխարհում սպառողները պետք է պատրաստվեն առօրյա ապրանքների թանկացմանը։ Շատ ընկերություններ շարունակում են մատակարարման խնդիրներ ունենալ։ Աճում են նաև էներգիայի, հումքի, փաթեթավորման և առաքման գները, գրում է Bloomberg-ը։

«Մեզ առնվազն ևս 12 ամիս գնաճային ճնշում է սպասվում, այնպիսի գնաճային իրավիճակ, ինչպիսին հիմա է, լինում է մոտ 20 տարին մեկ անգամ»,- ասել է Unilever-ի գործադիր տնօրեն Ալան Ջոուփը։

Օրինակ, Dove օճառ արտադրող Unilever-ը ստիպված է եղել վերջին եռամսյակում բարձրացնել իր արտադրանքի գները մոտ չորս տոկոսով։ Սա ապրանքի գնի ամենամեծ աճն է վերջին ինը տարվա ընթացքում, ընդգծել են ընկերությունում և չեն բացառել, որ ապրանքի ինքնարժեքը կշարունակի աճել 2022 թվականին։

Այս միտումը քննարկվում է նաև Nestle SA, Procter & Gamble Co. և Danone SA ընկերություններում։

Պարբերականը նշում է, որ զարգացած տնտեսությամբ երկրներում գնաճը կտրուկ աճել է՝ հասնելով այն արժեքներին, որոնք նախկինում գրանցվել էին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ։

Այսօր գնաճի ազդեցությունն առավել նկատելի է զարգացող երկրներում։ Այնուամենայնիվ, թանկացումը «կհասնի» և հզոր տնտեսություն ունեցող երկրներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»