Արտաքին 4 տարի առաջ - 12:37 06-06-2022

Հնդկաստանի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ՝ Մուհամեդ մարգարեին վիրավորելու հետ կապված սկանդալի պատճառով

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Թեհրանում Հնդկաստանի դեսպանին՝ երկրի իշխող «Բհարաթիա ջանաթա կուսակցության» (BJP) ներկայացուցիչ Նիպուր Շարմայի հայտարարությունների պատճառով, որոնք մահմեդական երկրներում որպես Մուհամեդ մարգարեին ուղղված վիրավորանք է ընկալվել, հաղորդում է Mehr գործակալությունը։

Գործակալության տվյալներով, դեսպանն ասել է, որ BJP-ի ներկայացուցչի արտահայտած դիրքորոշումը չի արտացոլում Հնդկաստանի կառավարության կարծիքը, որը մեծ հարգանքով է վերաբերվում բոլոր կրոններին։ Բացի այդ, ըստ նրա, Շարման պետական ​​ծառայող չէ, իսկ սկանդալից հետո նրան հեռացրել են կուսակցությունում զբաղեցրած պաշտոնից։

Ըստ հնդկական NDTV հեռուստաալիքի, BJP-ի ղեկավարությունը դադարեցրել է Շարմայի անդամակցությունը կուսակցությանը՝ նրան բացառելով հիմնական կազմից։ Հնդկաստանի դեսպաններին բողոքի նոտաներ են հանձնել նաև Քաթարը և Քուվեյթը, իսկ մի շարք այլ մահմեդական երկրներ և կազմակերպություններ, այդ թվում Պակիստանը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը, դատապարտել են BJP-ի ներկայացուցչի հայտարարությունները։

Շարման հնդկական հեռուստատեսության եթերում հեռուստաբանավեճի ժամանակ երկրում տեղի ունեցած որոշ միջադեպերի քննարկման համատեքստում մի շարք հայտարարություններ է արել իսլամի և Մուհամեդ մարգարեի մասին, որոնք վիրավորական են եղել մահմեդականների համար: Ավելի ուշ, ըստ NDTV-ի, «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության անդամ Նավին Ջինդալը Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել, որը նույնպես վիրավորել է մահմեդականներին։ Որոշ ժամանակ անց նա ջնջել է գրառումը՝ իր հասցեին հնչած քննադատությունների պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան