Արտաքին 4 տարի առաջ - 09:36 01-02-2022

Ջոնսոնը բաց է թողել Պուտինի զանգը՝ երեկույթերի հետ կապված սկանդալի պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի չի կարողացել հեռախոսազրույց վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն, ըստ որոշ լրատվամիջոցների, նախատեսված էր տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին):

Օրվա կեսին Ջոնսոնը ժամանել է համայնքների պալատ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված լոքդաունի պայմաններում Դաունինգ սթրիթում կազմակեպված երեկույթերի հետ կապված իրավիճակի մասին զեկույցի համար։ Քաղաքական գործիչը ներողություն է խնդրել զանգվածային միջոցառումների համար՝ միաժամանակ նշելով, որ կանոնների խախտումը միտումնավոր չի եղել։

«Ուզում եմ ներողություն խնդրել,- ասել է Ջոնսոնը խորհրդարանում:- Ներողություն խնդրել այն բանի համար, որ մենք պարզապես սխալ էինք, ինչպես նաև այն բանի համար, թե ինչից ստացվեց»:

Ջոնսոնի խոսքով, համավարակի պայմաններում իշխանությունները բրիտանացիներին խնդրել են զոհողոթյունների գնալ. «Չհանդիպել հարազատների հետ, չայցելել մահացող հարազատներին… Համավարակը դժվար փորձություն էր բոլորի համար»:

«Եվ ես հասկանում եմ այն ​​զայրույթը, որ մարդիկ զգում են հիմա: Բավարար չէ միայն ներողություն խնդրելը: Պետք է նայես ինքդ քեզ և դասեր քաղես: Չնայած ոստիկանության հետաքննությունը դեռ շարունակվում է, և մանրամասները դեռևս անհայտ են, ես, իհարկե, ընդունում եմ հիմնական եզրակացությունները»,- ասել է Ջոնսոնը։

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նրա ելույթն ուղեկցվել է ընդդիմության կողմից հրաժարականի կոչերով, սակայն Ջոնսոնը հասկացրել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցություններին, ապա խորհրդարանում հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ հնարավորության դեպքում կխոսի Պուտինի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»