Արտաքին 5 տարի առաջ - 19:19 12-06-2021

Ջոնսոնը հայտարարել է, որ Բայդենը կարող է «կոշտ մոտեցում» ցուցաբերել Պուտինի հետ հանդիպմանը

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «կոշտ մոտեցում ցուցաբերի» իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին Բրիտանիայի վարչապետն ասել է CNN-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով ամերիկյան հեռուստաընկերության հարցերին՝ Ջոնսոնը նաև համոզմունք է հայտնել, որ առաջիկա հանդիպման ընթացքում Բայդենը «կոշտ ազդակներ» կտա Պուտինին: Բրիտանիայի վարչապետը նշել է, որ ինքը «լիովին հավանություն է տալիս» այս մոտեցմանը:

Ջոնսոնը հավելել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորում չի կարող լինել, քանի դեռ Մոսկվան «չի փոխել իր վարքը»:

Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում: Ինչպես հաղորդել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը գագաթնաժողովին կգա «ոչ թե նույն հարթակում հայտնվելու համար, այլ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի վատ հարաբերությունների պատճառով»: ՌԴ նախագահն ասել է, որ այս պահին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին տարիների ամենացածր կետում են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում