Արտաքին 4 տարի առաջ - 11:49 06-06-2022

Զախարովան հաստատել է, որ մի քանի երկրներ փակել են իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Սերբիան շրջապատող երկրները փակել են իրենց օդային տարածքը նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար։ Այդ մասին նա հայտարարել է իտալական La7 հեռուստաալիքի «Not Arena» թոք-շոուի եթերում։

«Դուք խոսում եք խողովակներ բացելու մասին, մենք կօգտվենք (շփման) հնարավորություններից, սակայն ընդամենը մեկ ժամ առաջ Սերբիային սահմանակից երկրները փակեցին իրենց բնական օդային խողովակը Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար, որը պետք է մեկներ Սերբիա։ Մեր պատվիրակությունը պետք է բանակցություններ վարեր Բելգրադում, իսկ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակեցին իրենց օդային տարածքը։ Սա հերթական փակված հաղորդակցության խողովակն է»,- ասել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ շփումների ընդհատման նախաձեռնողը ոչ թե Ռուսաստանի Դաշնությունն է, այլ Արևմուտքը։

Ավելի վաղ սերբական Večernje novosti պարբերականը հաղորդել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել դեպի Սերբիա թռչող Լավրովի ինքնաթիռի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով