Ավելին 4 տարի առաջ - 16:43 04-06-2022

Շակիրան հասատել է Պիկեից բաժանվելու մասին լուրերը


Կոլումբացի երգչուհի Շակիրան հաստատել է ամուսնուց՝ «Բարսելոնայի» ավագ Ժերար Պիկեից բաժանվելու մասին լուրերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Օրեր առաջ իսպանական El Periodico պարբերականը հայտարարեց Շակիրայի և Ժերար Պիկեի բաժանման մասին։ Հաղորդվում էր, որ զույգը բաժանվել է, իսկ ֆուտբոլիստը դարձել է գիշերային ակումբների հաճախակի հյուր, որտեղ նրան պարբերաբար նկատում են «տարբեր կանանց» հետ։

Այժմ բաժանումը հաստատվել է։ «Ցավով հաստատում ենք, որ մեր ճանապարհները բաժանվում են: Հանուն մեր երեխաների բարեկեցության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը: Շնորհակալություն ըմբռնման համար»,- Շակիրայի խոսքերն են մեջբերել Daily Mail-ի լրագրողները:

Շակիրայի և Ժերար Պիկեի սիրավեպի մասին առաջին լուրերը սկսեցին շրջանառվել 2010 թվականից, այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը նկարահանվեց երգչուհու՝ Աշխարհի առաջնության պաշտոնական «Waka Waka (This Time for Africa)» երգի տեսահոլովակում։ Զույգը հաստատեց իրենց հարաբերությունները 2011 թվականին։ Երկու տարի անց ծնվեց նրանց առաջնեկը, ում անվանեցին Միլան, իսկ ևս երկու տարուց ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Սաշան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»