Արտաքին 4 տարի առաջ - 14:18 04-06-2022

Էրդողանը բացատրել է Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու անհրաժեշտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում նոր գործողությունները կօգնեն վերացնելել Անկարայի՝ ազգային անվտանգության հարցերով մտահոգությունները: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Նա հավելել է, որ Անկարան աստիճանաբար ոչնչացրել է Թուրքիայի հարավային սահմանի մոտ ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտի ստեղծելու ծրագիրը։

Ավելի վաղ Türkiye թերթը, վկայակոչելով ռազմական և դիվանագիտական ​​աղբյուրներ, գրել էր, որ Թուրքիայի նոր անդրսահմանային գործողությունը Սիրիայի հյուսիսում թույլ կտա Անկարային վերահսկողության տակ վերցնել համատեղ սահմանի 600 կմ հատվածը։
Էրդողանը հայտարարել է հարակից տարածքում նոր ռազմական գործողություն սկսելու մասին հունիսի 1-ին, խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Թուրքիան 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»: Արդյունքում Հալեպի հյուսիսում գտնվող Ահազազ և Ջարաբլուս քաղաքների միջև ստեղծվել է անվտանգության բուֆերային գոտի, և թուրքական զորքերը վերահսկողության տակ են վերցրել նաև Աֆրինը և Եփրատ գետից արևելք գտնվող սահմանային շրջանները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան