Արտաքին 4 տարի առաջ - 19:57 15-06-2022

Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելուց

Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն արձագանքել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնի է, Թուրքիան պատրաստվում է Սիրիայում ռազմական գործողության, որն ուղղված է լինելու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ:

«Մենք կարծում ենք, որ դա խելամիտ քայլ չի լինի, քանի որ այն կարող է իրավիճակը ապակայունացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան Անկարային կոչ է անում հրաժարվել այդ քայլից և փորձել հարցը լուծել քաղաքական ճանապարհով: Նաև նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում Թուրքիային պատրաստ է աջակցություն ցուցաբերել:

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ զգուշացնելով Անկարային, որ այս ամենը չի նպաստի Սիրիայի անվտանգությանը և կայունությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան