Սպորտ 4 տարի առաջ - 12:40 04-06-2022

Հայաստան - Իռլանդիա. Սպասելիքների և իրականության ճամփաբաժնում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Ազգերի լիգայի 2022/23 թ. խաղարկությունում։

Մեր ֆուտբոլային գլխավոր թիմը նախորդ խաղարկությունում հաղթանակի շնորհիվ հանդես է գալիս B լիգայում։ Առաջին խմբում Հայաստանի մրցակիցներն են Իռլանդիայի, Ուկրաինայի և Շոտլանդիայի ընտրանիները։

Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի ազգային թիմը հյուրընկալում է Իռլանդիայի հավաքականին։

Առանց Հենրիխ Մխիթարյանի, հայ ֆուտբոլիստները պետք է կատարեն բավականին դժվար՝ անհնարին թվացող առաջադրանքներ։ Խիտ գրաֆիկի առկայությունը էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Հարկ է նշել, որ հունիսի ընթացքում հայ ֆուտբոլիստները 4 հանդիպման են մասնակցելու։

Սպասելիքները, իհարկե, մեծ են, սակայն պետք է իրատես լինել և ընդունել, որ Հայաստանի հավաքականի ցանկացած դրական արդյունք հրաշքով է լինելու։

Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 4-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում. մեկնարկը՝ 17։00։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով