Սպորտ 1 տարի առաջ - 18:32 08-09-2025

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերն էլ «սև շուկայում» անգամներով թանկ են վաճառվում

Սեպտեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի՝ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։ Տոմսերն ամբողջությամբ սպառվել են դեռ վաղուց։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տվյալներով՝ դրանք վաճառվել են 1000 -16,000 դրամ արժողությամբ, սակայն այս օրերին տոմսեր են վերավաճառվում Viagogo.com կայքում, որտեղ տոմսերի գները հասնում են 21,690 - 53,417 դրամի։

Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա խաղից մեկ ամիս առաջ, տոմսերը վաճառելու մեկնարկը տալուց րոպեներ անց, պարզվեց, որ համակարգը խափանվել է և տոմսերն էլ վերջացել են, սակայն դրանք նույնպես րոպեներ անց սկսեցին վաճառել անհավանական բարձր գներով։

Ֆուտբոլասերները քննադատում են ՀՖՖ-ին տոմսերի վաճառքի գործընթացի թափանցիկության պակասի համար, պահանջելով ֆեդերացիայից քայլեր ձեռնարկել ապօրինի վերավաճառքը կանխելու համար։ Ոմանք էլ կոռուպցիոն ռիսկերի մասին կասկածներ են հայտնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով