Արտաքին 4 տարի առաջ - 13:14 03-06-2022

Ամերիկյան զեկույցի համաձայն՝ Թուրքիայում փոքրամասնությունների կրթական գործունեությունը սահմանափակված է

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատրաստած «Կրոնական ազատությունների մասին» զեկույցում նշվել է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների խմբերի գործունեությունը սահմանափակվել է նրանց անդամներին կրթելու հարցում։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հրապարակվել է կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը, որն ուսումնասիրում է կրոնական ազատության վիճակը տարբեր երկրներում։ Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող հատվածում քննադատվել է կրոնական ազատությունների վերաբերյալ կառավարության գործելաոճը։ Նշված է նաև, որ Թուրքիայի սահմանադրությունը սահմանում է երկիրը որպես աշխարհիկ պետություն, ամրագրում է խղճի, կրոնական համոզմունքների, արտահայտվելու և պաշտամունքի ազատությունը և արգելում է կրոնական հողի վրա խտրականության դրսևորումները։

Սակայն դրան հակառակ, ըստ զեկույցի, կառավարությունը շարունակել է սուննի մահմեդական կրոնավորների վերապատրաստել՝ միաժամանակ սահմանափակելով այլ խմբերին իրենց հոգևորականներին կրթելու և վերապատրաստելու իրավունքը Թուրքիայում:
Հունվարին հայտարարվեց, որ հայ քրիստոնյա պատգամավորը դատապարտել է 17-րդ դարի հայկական եկեղեցու քանդումը, որը պաշտպանված էր տեղական օրենքով Քութահիայում, մինչդեռ Ստամբուլում ընթանում է նոր սիրիական ուղղափառ եկեղեցու շինարարությունը:

Զեկույցում նաև նշվել է, որ աղոթատեղիների և գերեզմանատների նկատմամբ շարունակվում են վանդալիզմի դրսևորումները՝ կրկին հղում անելով լրատվամիջոցներին։

Զեկույցում ներառված է նաև այն դեպքը, որ հուլիսի 11-ին 3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա և, բարձր երաժշտություն միացնելով, սկսել պարել խաչի շուրջ:

Չնայած պետական ​​պաշտոնյաները դատապարտել են այդ արարքը, սակայն նշվում է, որ բերման ենթարկված այդ մարդիկ, այնուհետև ազատ են արձակվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող