Սպորտ 4 տարի առաջ - 18:23 01-06-2022

«Նորավանք» ՖԱ-ն պարտվել է դատը. «Արարատը» կմասնակցի Կոնֆերենցիաների լիգային

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիրը, եթե տեղ չի զբաղեցնում մրցանակային գոտում, ապա եվրագավաթներում հանդես գալու իրավունք է վաստակում:

Նորընծա գավաթակիր «Նորավանքը» ՈւԵՖԱ-ի արտոնագիր չէր ստացել, քանի որ առնվազն 3 տարվա պատմություն չունի: Ակումբը դիմել էր CAS, որպեսզի վերանայեն որոշումը և բացառության կարգով արտոնագիր տրամադրվի:

Մայիսի 31-ին CAS-ը (Սպորտային արբիտրաժային դատարան) արագացված կարգով քննության արդյունքում որոշել է մերժել «Նորավանք» ՍԱ դիմումը և ուժի մեջ թողնել ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի որոշումն առ այն, որ «Նորավանք» ՍԱ չի բավարարում 3-տարվա կանոնին և չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու 2022/23թթ մրցաշրջանի համար, հայտնում է ՀՖՖ-ն։

Այսպիսով, CAS-ի կողմից որոշման արդյունքում, Եվրոպական ակումբային մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն հետևյալ ակումբները՝

«Փյունիկ» ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ
«Արարատ-Արմենիա» ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ
«Ալաշկերտ ՖԱ» - ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ
«Արարատ ՖԱ» - ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով