Ներքին 4 տարի առաջ - 18:06 01-06-2022

Աննա Հակոբյանի հիմնադրամը խնդրում է գումար փոխանցել

Վարչապետի կին Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Ժպիտների քաղաք» հիմնադրամը երեխաների պաշտպանության օրվա առթիվ sms հաղորդագրություններ է տարածել, որով քաղաքացիների առաջարկում է գումար փոխանցել հիմնադրամին։

Լատինատառ գրառման մեջ ասվում է․ «Pargeveq ton qaghckegh unecogh yerekhanerin katarelov nviratvutyun cityofsmile.org/hy kayqum: (Պարգևեք տոն քաղցկեղ ունեցող երեխաներին՝ կատարելով նվիրատվություն cityofsmile.org/hy կայքում)»:

Նշենք, որ այս և «Իմ քայլը» հիմնադրամները Աննա Հակոբյանի կողմից հիմնադրվել են 2018 թվականի իշխանափոխությունից հետո։

2020 թվականի սեպտեմբերի 17-ին Աննա Հակոբյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ լքում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը․ «Սիրելի՛ հայրենակիցներ,սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք»՝ City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել էր Աննա Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան