Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:53 12-05-2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս պահին ԱԺ-ում քննարկվում է գլխավոր դատախազի զեկույցն ու հնչում են կոռուպցիայի մասին հայտարարություններ:

Շատ կուզեի այս պահին լինել ԱԺ-ում ու քպ-ական հոխորտացող պատգամավորներին հարց տալ, թե ինչպե՞ս է լինում, որ աննա հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը և Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղը Լոս Անջելեսում գրանցված են նույն հասցեում որը շատ պատահաբար Շրջակա միջավայրի նախարարի հարազատ քրոջն է պատկանում, ով նաև շատ պատահաբար համատեղության կարգով թե աննա հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնորենն և թե Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնորենը: Արդյո՞ք գիտեն որ հիշյալ անձին Հայաստանի պետական բյուջեից ամսական 3000 դոլար աշխատավարձ է վճարվում բառի իսկական իմաստով ոչինչ չանելու համար: Արդյո՞ք գիտեն, որ Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղի միակ արտադրությունը յուրաքանչյուր տարվա մարտ ամսին էլի պետբյուջեի հաշվին մի քանի օրով ԱՄՆ գործուղվող Պետրոս Ղազարյանի մի քանի հարցազրույցներն են: Արդյո՞ք գիտեն որ Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ Լոս Անջելեսում ունի երկու ալիք ու դրանց դիմաց ամսական տասնյակ հազարավոր դոլարներ է վճարվում, մինչդեռ իրականում դա ոչ թե երկու, այլ մեկ ալիք է:

Այսքանն ասացի, քանի որ այսօր թեման այդ մասին էր, մանրամասները խոստանում եմ շուտով՝ ապացույցներով:

Ի դեպ, դեռ չեմ խոսում այն մասին, որ 2019 թվականին աննա հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի եկամուտը եղել է 4 միլիոն դոլար, 2020 թվականին՝ շուրջ 2 միլիոն դոլար, իսկ վերջին՝ 2023 թվականին ԱՄՆ հարկային ծառայության մոտ հայտարարագրել է ընդամենը 1200 դոլար եկամուտ:

Հույսով եմ այս թեմաների մասին կբարձրաձայնեն մեր ընդդիմադիր պատգամավորները»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան