Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:33 01-06-2022

Լոռու մարզում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցներ են բռնությունների ենթարկվում. Դատախազություն

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Լոռու մարզի տարածքում պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների՝ որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է ընդհանուր թվով 4 քրեական գործ, որոնցով ներկայումս կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը պայմանավորված են եղել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելու ընթացքում ենթադրյալ տարաբնույթ իրավախախտումների կապակցությամբ կանգնեցված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վարորդների և ուղևորների կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ դեպքերի հետ։

Հաշվի առնելով կատարված հանցավոր արարքների հանրային վտանգավորությունը, խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, ինչպես նաև իրավապահ համակարգի դեմ ոտնձգության առնչությամբ պետության կողմից որդեգրված անզիջում քաղաքականության պայքարի սկզբունքները՝ մարզի դատախազի ուղղակի հանձնարարույւթամբ և ցուցումներով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով քննվող 4 քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված 7 անձանցից 5-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

ՀՀ դատախազությունը քաղաքացիներին խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծաառայողների, տվյալ դեպքում մարզի տարածքում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց, իսկ նրանց գործողությունների հետ անհամաձայնություններ ունենալու դեպքում դիմել վերադասության կարգով կամ այդ գործողությունների իրավաչափության խնդիրը բարձրացնել սահմանված իրավական ընթացակարգերով:

Հակառակ դեպքում հակազդեցությունը լինելու է կոշտ, և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ