Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 15:34 01-06-2022

Արթուր Վանեցյանի օգնականին մեղադրանք է առաջադրվել

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել։

Այս մասին Oragir.news-ին ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մեկ հոդվածով` հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելը, ինչը Բաբայանը որակեց որպես անհեթեթ մեղադրանք։ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն էին իրականացրել։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին հայտնել էր, որ դատարանի որոշմամբ է խուզարկությունը կատարվել, խնդիրը վերաբերում է այն հայտնի տեսանյութին, որում Գրիգորյանը մուրացկաններին փող է բաժանում ձմռանը. «Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»