Արտաքին 4 տարի առաջ - 13:59 01-06-2022

Ջո Բայդենը սյունակ է գրել ուկրաինական պատերազմից ԱՄՆ-ի ակնկալիքների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սյունակ է գրել The New York Times-ում՝ «Ինչ կանի և չի անի Ամերիկան ​​Ուկրաինայում» վերնագրով: Հոդվածում Բայդենը նշել է, թե որն է ԱՄՆ-ի հետաքրքրությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում։

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային արդեն մեծ քանակությամբ զենք է տվել, «որպեսզի այդ երկիրը կարողանա մարտնչել ռազմադաշտում և հնարավորինս ամուր դիրք գրավել բանակցությունների սեղանի շուրջ»։

Վաշինգտոնը Կիևին կտրամադրի նաև ժամանակակից հրթիռային համակարգեր՝ պայմանով, որ ԱՄՆ-ը «չի խրախուսի և Ուկրաինային իր տարածքից դուրս հարվածներ հասցնելու հնարավորություն չի տրամադրի»։

ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ճնշում չի գործադրի Ուկրաինայի կառավարության վրա, որպեսզի վերջինս տարածքային զիջումների գնա պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու համար։ Ըստ Բայդենի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ «Ռուսաստանը շարունակում է պատերազմել՝ Ուկրաինայի հնարավորինս շատ տարածքներ վերահսկողության տակ վերցնելու համար»։

Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կշարունակեն զենք մատակարարել Ուկրաինային, պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և կամրապնդեն ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահը կրկնել է, որ ՆԱՏՕ-ն չի պատերազմի Ռուսաստանի հետ, և որ ԱՄՆ-ը նշաններ չի տեսնում, որ ՌԴ-ն մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»