Արտաքին 7 ամիս առաջ - 10:43 24-02-2026

Այն ամենը, ինչ գրել են Իրանի դեմ պոտենցիալ պատերազմի մասին, գրել են միտումնավոր սխալ. Թրամփ

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը ոչ հավաստի է անվանել ԶԼՄ-ների այն հրապարակումները, համաձայն որոնց՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը զգուշացրել է իրեն Իրանի հետ ձգձգվող հակամարտությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը Truth Social-ում նշել է, որ հիշատակված տեղեկատվությունը 100%-ով կեղծ է։

«Գեներալ Քեյնը, ինչպես և մենք բոլորս, չէր ցանկանա պատերազմ, բայց եթե որոշում կայացվի Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին, նրա կարծիքով՝ հաղթելը հեշտ կլինի»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփի խոսքով՝ Քեյնը չի հորդորել զերծ մնալ Իրանի դեմ ռազմական գործողություններից, ինչպես նաև հանդես չի եկել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի միայն սահմանափակ հարձակումների օգտին։

«Այն ամենը, ինչ գրել են Իրանի դեմ պոտենցիալ պատերազմի մասին, գրել են միտումնավոր սխալ», - հավելել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով ԶԼՄ-ների հրապարակումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով