Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:36 31-05-2022

Չսիրվածի բարդույթը հետապնդում է Փաշինյանին

«Վեր պարզած բաց ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էին: Եվ դա նշանավորում էր մեր բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ ոստիկանությունն ու նախկին կառավարության ներկայացուցիչները մեր նկատմամբ բռնություն գործադրեն, մենք այդ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու»,- սա հատված է Նիկոլ Փաշինյանի՝ 2019 ԵԽԽՎ նիստում ունեցած ելույթից:

Այն ժամանակ նա տարփողում էր, թե ինչպես սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը հաղթեց Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիկ եւ կոռուպցիոն համակարգին:

Այսօր Փաշինյանը «մոռացել» է իր «բաց ձեռքերով» անցյալի մասին եւ տարատեսակ բերետավորների միջոցով ուղղակի խոշտանգում է անհնազանդության խաղաղ գործողություններ իրականացնողներին, որոնք նույնիսկ իր նման Հանրային ռադիոյի դուռ չեն ջարդել:

Վարչապետ Փաշինյանը վերածվել է «Դորիան Գրեյի դիմանկարի» հայտնի հերոսի, որն անճանաչելիորեն փոխվել է ընդդիմադիր Փաշինյանից: Հիմա նրա հենարանը բացառապես ուժային կառույցներն են ու ոստիկանական համազգեստ կրող յուրային օլիգարխական «ախռանիկները»: Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս, որովհետեւ ծանոթ է իրավիճակի վերաբերյալ ԱԱԾ իրական տվյալներին:

Չէ՞ որ նա մենակ է մնացել իր իսկ բերած աղետի հետ, իսկ իբր հավատարիմ ՔՊ-ականները նրա կողքին են զուտ իրենց վրա եղած կոմպրոմատների «հաշվին»:

Նիկոլ Փաշինյանին էլ չեն սիրում անգամ նրանք, որոնք համոզված էին, որ նա ազնիվ է, պարզապես «Ղարաբաղի հարցը նախկինները նրա գրպանը գցեցին»: Նիկոլն այլեւս ազատորեն չի կարող քայլել փողոցում, աջ ու ձախ սելֆիներ անել անցորդների հետ «նախկինների» կառուցած Հյուսիսային պողոտայում: 5000 տղայի մահվան ու մեր հայրենիքի 72%-ի կորստի մեղքը իր վզին է, թեեւ հայտարարում է, որ ինքն է իրավիճակի գլխավոր պատասխանատուն, բայց ոչ գլխավոր մեղավորը: Ի դեպ Նիկոլը մեղավոր է նաեւ հղի կնոջ եւ նրա չծնված երեխայի մահվան համար, ում վրաերթի ենթարկեց իր ավտոշարասյան մեքենան, սակայն մեղավոր «կարգվեց» մահացածը:

Նիկոլ Փաշինյանը կրկին չսիրված է, ինչպես երեխա ժամանակ, երբ երազում էր հիվանդանալ, որպեսզի խորթ մայրը շիլա եփի իր համար: Մի խոսքով՝ չսիրվածի բարդույթը ամենավտանգավորն է, նաեւ կործանարար թե՛ իր, թե՛ ուրիշների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան