Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:26 31-05-2022

Պետության պաշտպանության ներքո․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ավելի քան մեկ ամիս ձգվող ընդդիմության փողոցային պայքարի դեմ արտահայտվողները հայտնվել են Նիկոլ Փաշինյանի եւ պետության պաշտպանության ներքո։ Իշխանական թիմից կան մարդիկ, որոնք պայքարի հենց սկզբից շուրջօրյա գրաֆիկով հետեւում են պայքարին, ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անում, ստատուսներ գրում, Փաշինյանին կրծքով պաշտպանում։

Մեր աղբյուրներն ասում են, որ նրանցից ամենաակտիվներին իշխանությունը հատուկ պաշտպանության տակ է առել․ նրանց տների մոտ ՊՊԾ ծառայողները հերթափոխով ծառայություն են իրականացնում, ամենուր նրանց ուղեկցում են 7-ի տղերքը, որպեսզի նրանց հանկարծ չվնասեն։ Ցանկը մեծ է, բայց այստեղ իրենց պատվավոր տեղն ունեն պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արթուր Հովհաննիսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, համատեղության կարգով ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար Տարոն Չախոյանը եւ այլք։ Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան անհանգստացած է նրանց անվտանգությամբ, որքան սրանով ցուցադրում է, որ իշխանությանը պաշտպանողները կլինեն իր հոգածության տակ եւ կդառնան առանձնաշնորհյալներ, իսկ դավաճանները կպատժվեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան