Ներքին 4 տարի առաջ - 18:39 22-07-2022

Հիմա էլ բանկերն են անձնական պաշտպանության ներքո. ինչ շահ ունի Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով հնարավոր զանազան հարթակներ, հաճախ է սիրում բանկերի շահերը պաշտպանել։ Երեկ էլ՝ Կառավարության նիստում, ասաց. «Մենք կարող ենք միջազգային հեղինակավոր ընկերության հրավիրել, ասել, որ այս ընկերությունը սնանկացման պրոցեսի մեջ է, եթե կա հնարավորություն՝ այն վերակենդանացնելու, խնդրում ենք վերակենդանացնել, եթե ոչ, ապա այնպես սնանկությունն իրականացնենք, որ պարտատերերի իրավունքները մաքսիմալ հաշվի առնվեն ու պաշտպանվեն»։

Սակայն նախ հարց է առաջանում՝ արդյոք տնտեսագիտության մեջ գոյություն ունի «վերակենդանացում» տերմին։ Ի պատասխան՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հեգնանքով ասաց. «Դե՛, եթե ինքն ասում է, արդեն տնտեսագետները պարտավոր են ընդունել դա որպես տերմին։ Ինչո՞ւ չէ, ինչ ուզի, կասի էլի, ինքը վարչապետն է։ Ես անձամբ պետք է այդ տերմինները սովորեմ ու կիրառեմ վարչապետից նման բաներ։ Մի հին ասացվածք կա. մի հիմար քարը գցում է փոսը, հարյուր խելոք չեն կարողանում հանել փոսից»։

Oragir.news-ի հետ զրույցում հարցին անդրադարձավ նաև տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ «Ես, որ ճիշտն ասեմ, նման տերմին առաջին անգամ եմ լսում, «վերակենդանացում» բառ գոյություն չունի։ Ֆինանսների մասնագետները գուցե ավելի շատ մեկնաբանեն դա, բայց ես նման տերմինաբանության չեմ բախվել երբևէ։ Իրականում չկա բանկերի վերակենդանացման կարիքը, այսինքն՝ բանկերը ՀՀ-ում այսօրվա դրությամբ իրենց շատ լավ են զգում, ու եթե որևէ մեկն ունի կարիքը՝ վերակենդանանալու, առողջանալու, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց նա։

Հարցին, թե վերջին շրջանում ինչու է Փաշինյանը այդքան մեծ ջանասիրությամբ պաշտպանում բանկերի շահերը, արդյոք դրանից ունի որևէ շահ, Միքայելյանն ասաց. «Դա գուցե վերաբերում է միկրովարկային կազմակերպություններին, որովհետև վերջին երկու-երեք տարվա ընթացքում դրա մասին հաճախ է խոսվում, և կային խնդիրներ՝ դրա հետ կապված, դրանք փակելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է անընդհատ բանկերի առողջացման մասին խոսելուն, կարող ենք ենթադրել, որ այստեղ ինչ-որ լոբբինգ է, օրինակ՝ ՀայԷկոնոմբանկի, որի տերն այսօրվա դրությամբ բավականին ազդեցիկ է, և մենք տեսել ենք, որ այդ գործարարի հետ կապված բազմաթիվ դեպքեր են եղել էլի նախկինում։ Չի բացառվում, որ դա է հենց պատճառը, իսկ որոշ բանկեր էլ ունեն նոր ֆինանսների կարիք, իսկ հիմա ֆինանսների հետ կապված խնդիր կա։ Երրորդ վարկածն այն է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ևս կարող են ազդել բանկերի վրա։ Չեմ կարծում, որ ինչ-որ անձնական շահ ունենա, գուցե խմբային շահ լինի, բայց անձնական՝ ոչ։ Պատժամիջոցների հետ կապված՝ երկրի մակարդակով կարող է լինել խնդիր, միկրովարկայինի հետ կապված կարող է խնդիր լինել։ Իսկ եթե մասնավոր բանկերի մասին է խոսքը, օրինակ՝ ՀայԷկոնոմբանկի, այստեղ կարող է խմբային շահի մասին խոսք գնալ, քանի որ այժմ չզեկուցվող հարցերը շատ են, և ամեն ինչ թափանցիկ չէ։ Մի բան կա, որին մենք չենք տիրապետում, ու դա պետք է հաշվի առնել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»