Արտաքին 4 տարի առաջ - 11:38 30-05-2022

Ռուսական ուժերը գրավել են Սևերոդոնեցկի ծայրամասերը. Լուգանսկի ՄՌՎ-ի ղեկավար

Ռուսական ուժերը մտել են Սևերոդոնեցկի հյուսիսարևելյան և հարավարևելյան ծայրամասեր։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Լուգանսկի մարզային ռազմական վարչակազմի (ՄՌՎ) ղեկավար Սերգեյ Գայդայը։

«Ծանր մարտեր են ընթանում Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար: Հակառակորդը գործի է դրել ավիացիայի միջոցով կիրառվող բոլոր հնարավոր զինատեսակները: Այնուամենայնիվ, մեր զինուժը ամուր դիմադրություն է ցույց տալիս՝ հակառակորդին չթողնելով խորանալ մեր երկրի տարածք: Ռուսական արկերից զոհվել է Սևերոդոնեցկի երկու բնակիչ, ևս հինգը վիրավորվել է: Նրանցից շատերը քաղաքի հին թաղամասի բնակիչներ են։ Նրանք բակում սնունդ պատրաստելիս են եղել, երբ հանկարծակի հրետակոծություն է սկսվել։ Սիրոտինեի երկու բնակիչներ ծանր վիրավորվել են։ Բոլոր վիրավորները բժշկական օգնություն են ստացել և արդեն գտնվում են Դոնբասի հիվանդանոցներում»,- գրել է նա։

Մայիսի 27-ին Սերգեյ Գայդայը հաղորդել էր, որ ռուսական զորքերի մի մասը կարողացել է գրավել Սևերոդոնեցկի մատույցները, սակայն քաղաքը շրջապատված չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»