Արտաքին 4 տարի առաջ - 13:57 03-07-2022

Ռուսական զորքերը մտել են Լիսիչանսկ և շուտով վերահսկողության տակ կվերցնեն ամբողջ Լուգանսկի մարզը․ ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի ամենօրյա ամփոփագրում հաղորդվում է ուկրաինական ուժերի Լիսիչանսկից նահանջելու մասին։ Հուլիսի 2-ի ամփոփագրի հիմնական դրույթներն են․

• Ուկրաինական ուժերը, հավանաբար կազմակերպված, նահանջել են Լիսիչանսկից, և հուլիսի 2-ին քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ: Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները չեն հայտարարել զորքերի դուրսբերման մասին, բայց նաև չեն հաղորդել պաշտպանական մարտերի մասին, գրում են փորձագետները։

• Առաջիկա օրերին ռուսական ուժերն, ամենայն հավանականությամբ, վերահսկողության տակ կվերցնեն Լուգանսկի մարզի մնացած մասը, իսկ հետո, հավանաբար, կկենտրոնանան Սևերսկում ուկրաինական դիրքերը գրոհելու վրա՝ նախքան Սլավյանսկ և Բախմուտ թեքվելը: Ուկրաինական զորքերի դուրսբերումը Սևերսկ թույլ կտա նվազեցնել զինվորականների շրջապատման մեջ հայտնվելու անմիջական վտանգը, կարծում են փորձագետները։

• ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հուլիսի 2-ին Ուկրաինայում անձամբ է ղեկավարել ռուսական զորքերի խմբավորումների գործողությունները: Հաշվի առնելով, որ այս հայտարարությունը ուղեկցվել է սլայդ շոուի հրապարակմամբ, որը ոչ մի կերպ չի հաստատում Գերասիմովի ներկայությունը հենց Ուկրաինայում, փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը փորձում է այդ կերպ հերքել բարձրաստիճան զինվորականների շարքերում զտումների մասին լուրերը։ Մեկ այլ հնարավոր բացատրությունն այն է, որ Ռուսաստանը պայքարում է այն ընկալման դեմ, որ հրամանատարների մեծ մասը բացակայում է կամ անմիջականորեն ներգրավված չէ հակամարտության մեջ:

• Ռուսական զորքերը շարունակել են անհաջող ցամաքային հարձակումները Սլավյանսկից հյուսիս: Նրանք նաև սահմանափակ հարձակումներ են իրականացրել Դոնեցկի հարավ-արևմուտքում՝ առանց գրանցված հաջողությունների:

• Ուկրաինայի կողմից հակագրոհներն ու պարտիզանական պայքարը ռուսական ուժերին ստիպում են հարավում առաջնահերթությունը տալ պաշտպանական գործողություններին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում