Արտաքին 4 տարի առաջ - 12:57 28-05-2022

Դոնբասը կրկին ուկրաինական կլինի․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գիշերային ուղերձում խոստացել է, որ Դոնբասը կրկին ուկրաինական է լինելու։
Նա Դոնբասում ստեղծված իրավիճակն անվանել է «շատ, շատ բարդ»: «Զավթիչները փորձում են 100 օրվա պատերազմի ընթացքում հասնել այն նպատակներին, որոնք պատրաստվում էին իրականացնել փետրվարի 24-ից հետո առաջին օրերին»,- ասել է նախագահը։ Ռուսական հրետանու և ռեզերվների մեծ մասը կենտրոնացված է Դոնբասում, ասել է Զելենսկին։

«Եթե զավթիչները կարծում են, որ Լիմանը կամ Սևերոդոնեցկն իրենցն է լինելու, ապա նրանք սխալվում են, Դոնբասը ուկրաինական է լինելու»,- ասել է նախագահը։

Բացի այդ, նա խոսել է Սթենֆորդի ուսանողների առջև ունեցած իր ելույթի մասին (նա խնդրել էր նրանց միանալ Ուկրաինայի վերականգնման նախագծին), Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ էներգետիկ ճգնաժամի մասին իր զրույցի և Ինդոնեզիայի Foreign Policy Community վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի մասին, որտեղ Զելենսկին խոսել է պարենային ճգնաժամի մասին։

«Ռուսաստանի կողմից մեր նավահանգիստների շրջափակման պատճառով շուկայում ակնհայտորեն պարենամթերքի պակաս կա, հետևաբար սա գների բարձրացում է հրահրում և հետևաբար քաղաքական քաոս է հրահրվում մեր արտահանումից ամենից շատ կախված երկրներում։ Ես շնորհակալ եմ ինդոնեզացիներին՝ հասկանալու մեր երկրի փաստարկները և աջակցելու մեզ Ռուսաստանի կողմից հրահրված ճգնաժամին դիմակայելու հարցում»,- ասել է նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով