Ներքին 4 տարի առաջ - 20:51 27-05-2022

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Միացյալ թագավորության դեսպանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին և Արևելյան Հարևանության պորտֆոլիոյի ղեկավար Լիզ Մաքքլեյմոնտին։ Հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Պաշտպանը, ողջունելով դեսպանին ՄԻՊ աշխատակազմում, ներկայացրել է հետպատերազմյան շրջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մարտահրավերները՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիներ ու քաղաքացիական անձանց վերադարձի, ինչպես նաև նրանց ու Արցախից տեղահանված ընտանիքների հոգեբանական և սոցիալական աջակցության խնդիրներին, սահմանամերձ համայնքների խնդիրներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավական պաշտպանության մեխանիզմներին, տարբեր ոլորտներում խտրականության դրսևորումներին, ներկայացնելով դրանց հասցեգրմանն ուղղված Պաշտպանի հաստատության գործունեությունը։

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՄԻՊ հաստատության հետ դեսպանության կողմից իրականացվող և ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում։

Դեսպան Գալագերի առաջարկով Պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորմանն ուղղված գործողություններին՝ ընդգծելով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ամբոխի կառավարման տակտիկաների, ռազմավարական հաղորդակցության, տակտիկական պլանավորման հմտությունների, ինչպես նաև երկխոսության վրա հիմնված ոստիկանական գործելակերպերի զարգացման ուղղությամբ։

Պաշտպանը ներկայացրել է նաև արձանագրված խախտումների ուղղությամբ հաստատության կողմից կատարվող աշխատանքն ու ընթացիկ արդյունքները։

Դեսպանը հետաքրքրվել է նաև ԶԼՄ-ների մասին օրենքում վերջերս առաջարկված փոփոխության էությամբ և հարցրել Պաշտպանի տեսակետը։

Ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է, որ նախագծի վաղ փուլից իր գրասենյակը հեղինակների հետ աշխատել է նախնական տարբերակի լրամշակման ուղղությամբ, ինչպես նաև մանրամասնել, որ այդպիսով ապահովվել է, որ պետական մարմինը որևէ հայեցողություն չունի լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու համար։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»