Ներքին 4 տարի առաջ - 22:20 08-11-2021

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդիրն ու գործադիրը չափազանց կարևորում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Լինելով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին ջերմ ընդունելության համար՝ շնորհավորելով բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա ևս կարևորել է փոխգործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջև:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող մի շարք միջազգային ծրագրերին՝ հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ է նշել դրանցում Մեծ Բրիտանիայի ներգրավվածության փաստը:

Կողմերն անդրադարձել են մասնավորապես ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարմանը:

Խոսելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին՝ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին և եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին: Նա մասնավորապես նշել է, որ օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով