Մամուլ 4 տարի առաջ - 08:18 27-05-2022

Սյունեցի պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական 5 պատգամավորների միջեւ կապը չի ստացվում։ Պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ, որ մարզպետի պաշտոնին կարգել է իր խորհրդականին, որը ՔՊ-ական չէ։
Մարզի աղբյուրներից տեղեկանում ենք, որ պատգամավորները պահանջում են, որ մարզպետը ցանկացած որոշում համաձայնեցնի իրենց հետ, ինչը նա չի անում։ Իսկ վերջերս շոկի մեջ են ընկել՝ տեսնելով, որ մարզպետն ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ Որոտանում բնակարանամուտի է մասնակցել, ու այդ փաստն օգտագործելով՝ փորձում են «վերեւներում» դավեր հյուսել նրա դեմ։
Կարելի է ասել՝ դա նրանց հաջողվում է, մեզ ասացին, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորման հարցն օդում կախված է։ Հարցը պետք է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրակարգ մտցնի, իսկ նա, պատգամավորների հորդորով, չի անում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան