Արտաքին 4 տարի առաջ - 18:08 26-05-2022

ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկանում Ուկրաինային մատակարարել տանկեր և ինքնաթիռներ. Գերմանական ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև կան լուռ պայմանավորվածություններ Ուկրաինային տանկեր և ռազմական ​​ինքնաթիռներ չմատակարարելու հարցում։ Այս մասին հաղորդում են գերմանական DPA գործակալությունը և Die Zeit պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

Գերմանական լրատվամիջոցների զրուցակիցները նշում են, որ ՆԱՏՕ-ի երկրները, չնայած իրենց կողմից Ուկրաինային աջակցությանը, ձգտում են կանխել Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումը և այդ պատճառով հրաժարվում են Կիևին որոշակի տեսակի զենքի մատակարարումից։

Պայմանավորվածությունները ձևակերպվաժ չեն և ՆԱՏՕ-ի երկրներին տալիս են գործողությունների որոշակի ազատություն, սակայն, ինչպես պնդվում է, դրանց շրջանակներում Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ, իսկ այլ երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, ծանր զրահատեխնիկա մատակարարել։

Մի շարք երկրներ, այդ թվում Լեհաստանն ու Չեխիան, ռուսական ներխուժումից հետո Ուկրաինա են ուղարկել զրահատեխնիկա, սակայն խոսքը խորհրդային մոդելների մասին է։ Արևմտյան արտադրության տանկեր և մարտական ​​մեքենաներ Ուկրաինա չեն մատակարարվել։

«Մտավախություն կա, օրինակ, որ արևմտյան մարտական ​​տանկերի և մարտական ​​ինքնաթիռների մատակարարումը Ռուսաստանը կարող է պաշտոնապես դիտարկել որպես ներգրավում պատերազմին, իսկ այնուհետև ձեռնարկել ռազմական պատասխան քայլեր»,- գրում է DPA-ն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով