Արտաքին 8 ամիս առաջ - 23:57 25-01-2026

Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել է մինչև 500 կմ թռչող ԱԹՍ-ներ

Ֆրանսիական EOS Technologie ընկերությունը Ուկրաինային է մատակարարել Rodeur 330 հարվածային անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն, որոնք ունեն մինչև 500 կմ թռիչքի շառավիղ և կարող են օդում մնալ հինգ ժամ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում անելով France 24-ին ։

Ընկերության գործադիր տնօրեն Ժան-Մարկ Զուլիանին հայտարարել է, որ արևմտյան արտադրողների համար Ուկրաինային անօդաչու սարքեր տրամադրելը հնարավորություն է դրանք փորձարկել դաշտում։ Նա հավելել է, որ պատերազմի ժամանակ ուկրաինացիները «ձեռք են բերել աշխարհում եզակի փորձ»։

Rodeur 330-ը կարող է հավաքվել 10 րոպեում, օդում մնալ մինչև 5 ժամ, զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն և բարձրանալ մինչև 5 կմ, հաղորդում է ուկրաինական NV հրատարակությունը։

Զուլիանիի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական գործողությունների համար, Եվրոպան կարող է դրանք օգտագործել «որպես վահան», իսկ Ուկրաինան՝ «որպես սուր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան